1 Kings 11:23 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Աստուած անոր դէմ ուրիշ թշնամի մըն ալ հանեց, այսինքն Եղիադայի որդին Ռազոնը, որ իր տիրոջը Սուբայի Ադրազար թագաւորին քովէն փախեր էր։
Armenian 2018
Եվ Աստված Սողոմոնի դեմ մի հակառակորդ էլ ոտքի հանեց՝ Եղիադայի որդի Ռազոնին, որը փախել էր իր տիրոջից՝ Սուբայի թագավոր Ադրաազարից։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Աստուած նորա դէմ մի ուրիշ հակառակորդ վեր կացրեց՝ Եղիադայի որդի Ռազոնին, որ փախել էր իր տիրոջից՝ Սուբայի Ադրազար թագաւորից։
Armenian Eastern Bible 1994
Տէրը Սողոմոնի դէմ հանեց Եղիադայի որդի Ռազոնին, որը փախել էր իր տիրոջից՝ Սուբայի արքայ Ադրաազարից։
Armenian NEA
Տերը Սողոմոնի դեմ հանեց նաև Եղիադայի որդի Ռազոնին, որը փախել էր իր տիրոջից՝ Սուբայի արքա Ադրաազարից։