1 Kings 12:25 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Յերոբովամ Եփրեմին լերանը վրայ Սիւքէմը շինեց ու հոն բնակեցաւ։ Անկէ ելաւ, Փանուէլը շինեց։
Armenian 2018
Եվ Հերոբովամը Եփրեմի սարի վրա շինեց Սյուքեմը և բնակվեց այնտեղ, հետո այնտեղից դուրս եկավ և շինեց Փանուելը։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Յերոբովամը Եփրեմի սարի վերայ շինեց Սիւքէմը եւ բնակուեց այնտեղ. Եւ այնտեղից դուրս եկաւ ու շինեց Փանուէլը։
Armenian Eastern Bible 1994
Յերոբովամը Եփրեմի լերան վրայ կառուցեց Սիկիմը եւ այնտեղ էր բնակւում։ Այնուհետեւ այնտեղից ելաւ ու շինեց Փանուէլը։
Armenian NEA
Հերոբովամը Եփրեմի լեռան վրա կառուցեց Սյուքեմը և այնտեղ էր բնակվում։ Այնուհետև այնտեղից ելավ ու շինեց Փանուելը։