1 Kings 13:29 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Ծեր մարգարէն Աստուծոյ մարդուն մեռելը վերցուց ու զանիկա իշուն վրայ դրաւ ու զանիկա դարձուց։ Ծեր մարգարէն քաղաքը մտաւ, որպէս զի ողբ ընէ ու զանիկա թաղէ։
Armenian 2018
Եվ մարգարեն վերցրեց Աստծու մարդու դիակը, դրեց էշի վրա և ետ բերեց նրան. և ծեր մարգարեն մտավ քաղաք, որ սուգ անի և նրան թաղի։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ մարգարէն վեր առաւ Աստուծոյ մարդի դիակը եւ դրաւ էշի վերայ եւ ետ բերաւ նորան. Եւ ծեր մարգարէն մտաւ քաղաքը, որ սուգ անէ եւ նորան թաղէ։
Armenian Eastern Bible 1994
Մարգարէն առաւ Աստծու մարդու դիակը, դրեց իր էշի վրայ եւ բերեց իր քաղաքը, որ ողբան նրա վրայ ու թաղեն նրան։
Armenian NEA
Մարգարեն առավ Աստծու մարդու դիակը, դրեց իր էշի վրա և բերեց քաղաք, որ ողբան նրա վրա ու թաղեն։ Մարգարեն նրա դիակը թաղեց