1 Kings 13:33 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Այս բանէն յետոյ Յերոբովամ իր չար ճամբայէն չդարձաւ եւ նորէն ժողովուրդին ցած մարդոցմէն բարձր տեղերուն քուրմեր կը նշանակէր։ Ամէն ուզողը կ’օրհնէր, որպէս բարձր տեղերուն քուրմը։
Armenian 2018
Այս բանից հետո էլ Հերոբովամը ետ չդարձավ իր չար ճանապարհից, այլ դարձյալ Բարձր տեղերի համար քահանաներ դրեց ժողովրդի ստորին մարդկանցից. ով ուզում էր, ձեռնադրում էր, և նրանք դառնում էին Բարձր տեղերի քահանաներ։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Այս բանից յետոյ էլ Յերոբովամը ետ չդառաւ իր չար ճանապարհիցը, եւ դարձեալ ժողովրդի մասերից բարձրաւանդակների համար քահանաներ շինեց, ուզողին՝ ձեռքերը լցնում էր, եւ նորանք բարձրաւանդակների քահանաներ էին լինում։
Armenian Eastern Bible 1994
Այս բաներից յետոյ էլ Յերոբովամը չհրաժարուեց իր չարիքներից. նա ժողովրդի մի մասին մեհեանների քրմեր էր դարձնում. ով
Armenian NEA
Այս բաներից հետո էլ Հերոբովամը չհրաժարվեց իր չարիքներից. նա ժողովրդի մի մասին մեհյանների քրմեր էր դարձնում. ով ուզում էր, նրան ձեռնադրում էր, և նա դառնում էր մեհյանների քուրմ։