1 Kings 14:10 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Ասոր համար ահա Յերոբովամին տանը վրայ չարիք պիտի բերեմ ու Յերոբովամին բոլոր այր մարդիկը ու նաեւ Իսրայէլի մէջ գտնուող գերին ու ազատը պիտի կոտորեմ եւ Յերոբովամին տունը պիտի աւլեմ՝ ինչպէս աղբը կ’աւլեն, մինչեւ որ հատնի։
Armenian 2018
Ես էլ ահա չարիք պիտի բերեմ Հերոբովամի տան վրա. Հերոբովամի տանից պիտի բնաջնջեմ ամեն մի արու մարդու, Իսրայելում գերի լինի, թե ազատ, և պիտի կործանեմ Հերոբովամի տան սերնդին, ինչպես աղբն են ավլում, մինչև որ վերջանա”։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Ահա ես էլ չարիք պիտի բերեմ Յերոբովամի տան վերայ եւ պիտի բնաջինջ անեմ Յերոբովամի համար ամեն արու մարդը, Իսրայէլի մէջ կապուածը եւ արձակուածը, եւ պիտի աւերեմ Յերոբովամի տան ետեւիցը, ինչպէս որ աղբն են աւելում մինչեւ որ վերջանայ։
Armenian Eastern Bible 1994
Դրա համար Յերոբովամի տան վրայ չարիք պիտի բերեմ, Յերոբովամի տնից մինչեւ վերջ պիտի բնաջնջեմ բոլոր նրանց, ովքեր միզում
Armenian NEA
Դրա համար Հերոբովամի տան վրա չարիք պիտի բերեմ, Հերոբովամի տնից մինչև վերջ պիտի բնաջնջեմ բոլոր արուներին, Իսրայելի մեջ ապրող ստրուկ ու ազատ մարդկանց, Հերոբովամի տունը պիտի ավլեմ այնպես, ինչպես աղբն են ավլում, մինչև որ իսպառ ոչնչացնեմ այն։