1 Kings 14:21 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Սողոմոնին որդին Ռոբովամ Յուդայի մէջ թագաւորեց։ Ռոբովամ քառասունըմէկ տարեկան էր, երբ թագաւոր եղաւ եւ տասնըեօթը տարի թագաւորութիւն ըրաւ Երուսաղէմի մէջ, այսինքն այն քաղաքին մէջ, որ Տէրը Իսրայէլի բոլոր ցեղերէն ընտրեց իր անունը հոն դնելու համար։ Անոր մայրը Ամմոնացի էր, Նաամա անունով։
Armenian 2018
Եվ Սողոմոնի որդի Ռոբովամը թագավորեց Հուդայում. Ռոբովամը քառասունմեկ տարեկան էր, երբ թագավոր դարձավ և տասնյոթ տարի թագավորեց Երուսաղեմում՝ այն քաղաքում, որը Տերն ընտրել էր Իսրայելի բոլոր ցեղերից՝ իր անունն այնտեղ դնելու համար. նրա մայրն ամմոնացի էր, անունը՝ Նաամա։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Սողոմոնի որդի Ռոբովամը թագաւորեց Յուդայի մէջ. Ռոբովամը քառասունեւմէկ տարեկան էր երբոր թագաւոր եղաւ եւ տասնեւեօթը տարի թագաւորութիւն արաւ Երուսաղէմում՝ այն քաղաքումը, որ Տէրը ընտել էր Իսրայէլի բոլոր ցեղերից իր անունը այնտեղ դնելու համար. Եւ նորա մօր անունն էր Նաամա՝ Ամմոնացի։
Armenian Eastern Bible 1994
Սողոմոնի որդի Ռոբովամը թագաւորեց Յուդայի երկրի վրայ։ Քառասունմէկ տարեկան էր Ռոբովամը, երբ թագաւոր օծուեց, եւ
Armenian NEA
Սողոմոնի որդի Ռոբովամը թագավորեց Հուդայի երկրի վրա։ Ռոբովամը քառասունմեկ տարեկան էր, երբ թագավոր օծվեց և տասնյոթ տարի թագավորեց Երուսաղեմ քաղաքում, որը Տերն ընտրել էր Իսրայելի բոլոր ցեղերին պատկանող վայրերի միջից, որպեսզի այնտեղ պաշտվի իր անունը։ Նրա ամովնացի մոր անունն էր Նաամա։