1 Kings 14:22 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Յուդայեաններն ալ Տէրոջը առջեւ չարութիւն ըրին ու իրենց ըրած մեղքերովը իրենց հայրերուն բոլոր ըրածէն աւելի զանիկա բարկացուցին։
Armenian 2018
Եվ Հուդայի մարդիկ չարիք գործեցին Տիրոջ առաջ և իրենց գործած մեղքերով նրան ավելի շատ բարկացրին, քան իրենց հայրերը։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Յուդայեանները չարութիւն արին Տիրոջ աչքի առաջին եւ նորան աւելի բարկացրին իրանց արած մեղքերովը քան թէ իրանց հայրերը։
Armenian Eastern Bible 1994
Ռոբովամը չար գործեր արեց Տիրոջ առաջ. նա նմանուեց իր նախնիներին՝ ընթացաւ նրանց գործած մեղքերի ճանապարհով։
Armenian NEA
Ռոբովամը չար գործեր արեց Տիրոջ առաջ. նա նմանվեց իր նախնիներին և ընթացավ նրանց գործած մեղքերի ճանապարհով։