1 Kings 14:4 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Յերոբովամին կինը այնպէս ըրաւ ու ելաւ Սելով գնաց, Աքիային տունը մտաւ։ Աքիային աչքերը ծերութենէն տկարացեր էին ու չէր կրնար տեսնել։
Armenian 2018
Եվ Հերոբովամի կինն այդպես էլ արեց. վեր կացավ գնաց Սելով և մտավ Աքիայի տուն. բայց Աքիան չէր կարողանում տեսնել, որովհետև աչքերը տկարացել էին ծերությունից։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Յերոբովամի կինը այսպէս արաւ, եւ վեր կացաւ գնաց Սելով ու մտաւ Աքիայի տունը. Բայց Աքիան չէր կարողանում տեսնել. Որովհետեւ աչքերը դադարել էին ծերութիւնից։
Armenian Eastern Bible 1994
Յերոբովամի կինն այդպէս էլ արեց. նա վեր կացաւ գնաց Սելով, մտաւ Աքիայի տունը, սակայն Աքիայի տեսողութիւնը վատացել էր,
Armenian NEA
Հերոբովամի կինն այդպես էլ արեց. նա վեր կացավ գնաց Սելով, մտավ Աքիայի տունը, սակայն Աքիայի տեսողությունը վատացել էր. ծերության պատճառով աչքերը չէին տեսնում։