1 Kings 15:14 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Բայց բարձր տեղերը չվերցուեցան, սակայն Ասային սիրտը իր կեանքին բոլոր օրերուն մէջ Տէրոջը հետ կատարեալ էր։
Armenian 2018
Սակայն չվերացրեց Բարձր տեղերը. բայց Ասայի սիրտն ուղիղ էր Տիրոջ հանդեպ իր կյանքի բոլոր օրերին։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Բայց բարձրաւանդակները վեր չառնուեցան, սակայն Ասայի սիրտը ուղիղ էր Տիրոջ հետ իր բոլոր օրերումը։
Armenian Eastern Bible 1994
Թէեւ մեհեանները չվերացրեց, սակայն իր ամբողջ կեանքում նրա սիրտն ամբողջովին ուղիղ էր Տիրոջ նկատմամբ։
Armenian NEA
Թեև բարձունքների մեհյանները չվերացրեց, սակայն իր ամբողջ կյանքում նրա սիրտն ամբողջովին ուղիղ էր Տիրոջ նկատմամբ։