1 Kings 15:24 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Ասա իր հայրերուն հետ քնացաւ եւ իր հայրերուն հետ իր հօրը Դաւիթի քաղաքին մէջ թաղուեցաւ։ Անոր տեղ անոր որդին Յովսափատ թագաւոր եղաւ։
Armenian 2018
Եվ Ասան ննջեց իր հայրերի հետ և թաղվեց իր հայրերի հետ իր հայր Դավթի քաղաքում. և նրա փոխարեն թագավորեց իր Հոսափատ որդին։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Ասան ննջեց իր հայրերի հետ եւ թաղուեցաւ իր հայրերի հետ իր հայր Դաւիթի քաղաքումը. Եւ նորա Յովսափատ որդին թագաւորեց նորա տեղ։
Armenian Eastern Bible 1994
Ասան գնաց իր նախնիների գիրկը եւ թաղուեց իր նախնիների մօտ, Դաւթի քաղաքում։ Նրա փոխարէն թագաւորեց իր որդին՝ Յոսափատը։
Armenian NEA
Ասան գնաց իր նախնիների գիրկը և թաղվեց իր նախնիների մոտ՝ Դավթի քաղաքում։ Նրա փոխարեն թագավորեց իր որդին՝ Հովսափատը։