1 Kings 15:29 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Եւ ինք թագաւոր եղածին պէս Յերոբովամին բոլոր տունը զարկաւ ու Տէրոջը խօսքին համեմատ, որ իր ծառային Սիլօնացի Աքիա մարգարէին միջոցով խօսեր էր՝ Յերոբովամէն ո՛չ մէկ շնչաւոր ողջ թողուց ու անոնք բնաջինջ ըրաւ
Armenian 2018
Եվ հենց որ թագավոր դարձավ, կոտորեց Հերոբովամի ամբողջ տունը. ոչ մի կենդանի շունչ չթողեց Հերոբովամի համար, բնաջինջ արեց բոլորին՝ Տիրոջ այն խոսքի համաձայն, որ ասել էր իր ծառա սիլոնացի Աքիա մարգարեի միջոցով
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ հէնց որ թագաւոր եղաւ ջարդեց Յերոբովամի բոլոր տունը, բնաւ մի շնչաւոր չթողեց Յերոբովամի համար մինչեւ որ նորան բնաջինջ արաւ Տիրոջ այն խօսքի համեմատ, որ իր ծառայ Սիլօնացի Աքիա մարգարէի ձեռովը խօսել էր,
Armenian Eastern Bible 1994
Երբ թագաւոր դարձաւ, կոտորեց Յերոբովամի ամբողջ տունը եւ Յերոբովամի տնից ոչ մի մարդու կենդանի չթողեց, բոլորին
Armenian NEA
Երբ թագավոր դարձավ, կոտորեց Հերոբովամի ամբողջ տունը և Հերոբովամի տնից ոչ մի մարդու կենդանի չթողեց, բոլորին բնաջնջեց, ինչպես Տերն էր ասել իր ծառա սիլոնացի Աքիայի միջոցով,