1 Kings 16:14 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Էլային մնացորդ պատմութիւնը եւ անոր բոլոր ըրածը՝ ահա Իսրայէլի թագաւորներուն յիշատակներու գրքին մէջ գրուած են։
Armenian 2018
Էլայի մնացած գործերի և այն ամենի մասին, որ նա արել է, ահա գրված է Իսրայելի թագավորների Ժամանակագրության գրքում։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Էլայի գործերի մնացորդը եւ նորա բոլոր արածը, ահա նորանք գրուած են Իսրայէլի թագաւորների յիշատակաց գրքումը։
Armenian Eastern Bible 1994
Ելայի մնացած գործերը եւ այն ամէնը, ինչ նա արել է, չէ՞ որ նկարագրուած են Իսրայէլի թագաւորների ժամանակագրութեան մէջ։
Armenian NEA
Ելայի մնացած գործերը և այն ամենը, ինչ նա արել է, նկարագրված են Իսրայելի թագավորների ժամանակագրության մեջ։