1 Kings 16:26 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Քանզի անիկա Նաբատեան Յերոբովամին բոլոր ճամբուն մէջ քալեց ու անոր մեղքին մէջ, որով Իսրայէլին մեղանչել տուաւ, այնպէս որ իրենց սնապաշտութիւններովը Իսրայէլին Տէր Աստուածը բարկացուցին։
Armenian 2018
Եվ հետևեց Նաբատի որդի Հերոբովամի բոլոր ճանապարհներին ու նրա մեղքերով մեղանչել տվեց Իսրայելին, որ Իսրայելի Տեր Աստծուն բարկացնեն իրենց սնոտիապաշտությամբ։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ գնաց Նաբատեան Յերոբովամի բոլոր ճանապարհներովը եւ նորա Իսրայէլին մեղանչել տուած մեղքերովը որ Իսրայէլի Տէր Աստուծուն իրանց սնոտիապաշտութիւններովը բարկացնեն։
Armenian Eastern Bible 1994
գնաց Նաբատի որդի Յերոբովամի ընթացած բոլոր ճանապարհներով, գործեց այն մեղքերը, որով մեղանչել տուեց Իսրայէլին եւ իր
Armenian NEA
գնաց Նաբատի որդի Հերոբովամի ընթացած բոլոր ճանապարհներով, գործեց այն մեղքերը, որով մեղանչել տվեց Իսրայելին և իր կուռքերով բարկացրեց Տիրոջը՝ Իսրայելի Աստծուն։