1 Kings 16:33 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Աքաաբ Աստարովթի կուռք մը շինեց եւ Աքաաբ իր ըրած գործերովը իրմէ առաջ եղող Իսրայէլի բոլոր թագաւորներէն աւելի Իսրայէլի Տէր Աստուածը բարկացուց։
Armenian 2018
Եվ Աքաաբն Աստարովթի մի կուռք շինեց և Աքաաբը շարունակեց այնպես անել, որ Իսրայելի՝ իրենից առաջ եղած բոլոր թագավորներից ավելի շատ բարկացրեց Իսրայելի Տեր Աստծուն։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Աքաաբը մի անտառի կուռք շինեց, եւ Աքաաբը շարունակեց այնպէս անել, որ իրանից առաջ եղած Իսրայէլի բոլոր թագաւորներից աւելի բարկացրեց Իսրայէլի Տէր Աստուծուն։
Armenian Eastern Bible 1994
Աքաաբը կուռք կանգնեցրեց եւ իր գործերով առաւել բարկացրեց Աստծուն, քան իրենից առաջ եղած Իսրայէլի բոլոր թագաւորները։
Armenian NEA
Աքաաբը պաշտամունքային սյուն կանգնեցրեց և իր գործերով առավել բարկացրեց Աստծուն, քան իրենից առաջ եղած Իսրայելի բոլոր թագավորները։