1 Kings 18:12 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Ու կրնայ ըլլալ, որ քու քովէդ երթալէս ետքը՝ Տէրոջը Հոգին քեզ անծանօթ տեղ մը փոխադրէ ու ես գացած Աքաաբին պատմած ըլլալով, երբ քեզ չգտնէ, զիս պիտի մեռցնէ, թէեւ ես՝ քու ծառադ՝ տղայութենէս ի վեր Տէրոջմէ կը վախնամ։
Armenian 2018
Բայց եթե ես քո մոտից գնամ, և Տիրոջ հոգին քեզ վերցնի ու տանի մի տեղ, որը ես չգիտեմ, և ես գնամ Աքաաբին իմացնեմ, և նա քեզ չգտնի, այն ժամանակ նա կսպանի ինձ. մինչդեռ քո ծառան՝ ես, Տիրոջից երկյուղած եմ իմ մանկությունից։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ կլինի որ ես քո մօտիցը գնամ եւ Տիրոջ հոգին քեզ վեր առնէ տանէ մի տեղ, որ ես չգիտեմ, եւ ես գնամ Աքաաբին իմացնեմ, եւ նա քեզ չգտնէ, այն ժամանակ նա ինձ կսպանէ. Բայց ծառադ Տէրիցը երկիւղած եմ իմ մանկութիւնից։
Armenian Eastern Bible 1994
Եթէ ես քո մօտից գնամ, եւ Տիրոջ հոգին քեզ վերցնի տանի մի երկիր, որը չգիտեմ, իսկ ես գնամ յայտնեմ Աքաաբին, եւ նա չգտնի
Armenian NEA
Եթե ես քո մոտից գնամ, և Տիրոջ հոգին քեզ վերցնի տանի մի երկիր, որը չգիտեմ, իսկ ես գնամ հայտնեմ Աքաաբին, և նա չգտնի քեզ, ապա ինձ կսպանի։