1 Kings 18:27 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Երբ կեսօր եղաւ, Եղիա զանոնք ծաղր ընելով ըսաւ. «Բա՛րձր ձայնով կանչեցէք, քանզի անիկա աստուած է. թերեւս խօսակցութիւն մը ունի կամ զբաղած է, կամ ճամբորդութիւն կ’ընէ, կամ թերեւս քնացած է ու պէտք է որ արթննայ»։
Armenian 2018
Երբ կեսօր էր դարձել, Եղիան ծաղրեց նրանց՝ ասելով. «Բարձր ձայնո՛վ կանչեք, քանզի նա աստված է, գուցե խոր մտածության մեջ է կամ զբաղված է և կամ ճանապարհորդում է, գուցե նա քնած է և պիտի զարթնի»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ կէսօր էր դառել, եւ Եղիան նորանց ծաղր անելով ասեց. Բարձր ձայնով կանչեցէք. Որովհետեւ նա աստուած է, գուցէ խոր մտածութեան մէջ է, կամ զբաղուած է, եւ կամ ճանապարհորդութիւն է անում, գուցէ նա քնած է եւ զարթնանայ։
Armenian Eastern Bible 1994
Երբ կէսօր եղաւ, թեզբացի Եղիան ծաղրեց նրանց՝ ասելով. «Բարձրաձա՛յն կանչեցէք, չէ՞ որ աստուած է, թերեւս զբաղուած է, կամ
Armenian NEA
Երբ կեսօր եղավ, թեզբացի Եղիան ծաղրեց նրանց՝ ասելով. «Բարձրաձա՛յն կանչեք, չէ՞ որ աստված է, թերևս զբաղված է կամ գործ է կատարում, կամ գուցե քնած է և զարթնի»։