1 Kings 18:36 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Եւ իրիկուան զոհ մատուցանելու ատենը Եղիա մարգարէն մօտեցաւ ու ըսաւ. «Ո՛վ Եհովա Աստուած Աբրահամի, Իսահակի եւ Իսրայէլի, այսօր թող գիտցուի թէ Իսրայէլի մէջ դո՛ւն ես Աստուած ու ես քու ծառադ եմ եւ այս բոլոր բաները քու խօսքովդ ըրի։
Armenian 2018
Երեկոյան զոհի ժամանակն էր, երբ Եղիա մարգարեն մոտեցավ և ասաց. «Ո՜վ Տեր՝ Աբրահամի, Իսահակի և Իսրայելի Աստվա՛ծ, թող այսօր իմացվի, որ դու ես Աստվածը Իսրայելի մեջ, և ես քո ծառան եմ և ես քո խոսքով եմ արել այս բոլորը։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ երեկոյեան զոհի ժամանակն էր, երբոր Եղիա մարգարէն մօտեցաւ եւ ասեց. Ով Եհովայ՝ Աբրահամի, Իսահակի եւ Իսրայէլի Աստուածը. թող այսօր իմացուի, որ դու ես Աստուած Իսրայէլի մէջ, եւ ես քո ծառան եմ, եւ թէ ես քո խօսքովն եմ արել այս բոլոր բաները։
Armenian Eastern Bible 1994
Զոհի մատուցման ժամին Եղիան երկինք աղաղակելով՝ ասաց. «Աբրահամի, Իսահակի ու Իսրայէլի Տէ՛ր Աստուած, թող այսօր
Armenian NEA
Անարյուն զոհի մատուցման ժամին Եղիան, երկինք աղաղակելով, ասաց. «Տե՛ր, Աստվա՛ծ Աբրահամի, Իսահակի ու Իսրայելի, թող այսօր համոզվեն, որ դու՝ Տերը, Իսրայելի Աստվածն ես, և ես քո ծառան եմ, և ես արեցի այս գործերը։