1 Kings 19:9 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Հոն քարայրը մտաւ ու գիշերը հոն մնաց։ Եւ ահա Տէրոջը խօսքը անոր եղաւ՝ ըսելով. «Ո՛վ Եղիա, հոս ի՞նչ բան ունիս»։
Armenian 2018
Եվ այնտեղ մտավ մի քարայր և օթևանեց այնտեղ, և ահա Տերը խոսեց ու ասաց նրան. «Ի՞նչ ունես այստեղ, Եղիա՛»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ այնտեղ մտաւ մի քարայրի մէջ եւ այնտեղ օթեւանեց, եւ ահա Տիրոջ խօսքն եղաւ իրան եւ նորան ասեց. Ի՞նչ ունես այստեղ, Եղիա։
Armenian Eastern Bible 1994
Նա մտաւ քարայրն ու այնտեղ օթեւանեց։ Եւ ահա նրան հասաւ Տիրոջ խօսքը, որն ասում էր. «Ինչո՞ւ ես այստեղ, Եղիա՛»։
Armenian NEA
Նա մտավ քարայրն ու այնտեղ օթևանեց։ Եվ ահա նրան հասավ Տիրոջ խոսքը, որն ասում էր. «Ինչո՞ւ ես այստեղ, Եղիա՛»։