1 Kings 2:15 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Անիկա ըսաւ. «Դուն աղէկ գիտես, որ թագաւորութիւնը իմս էր ու բոլոր Իսրայէլ կ’ակնկալէր, որ ես թագաւոր ըլլամ. բայց թագաւորութիւնը դարձաւ ու իմ եղբօրս եղաւ, քանզի Տէրոջմէ եղաւ։
Armenian 2018
Նա էլ ասաց. «Դու գիտես, որ թագավորությունն իմն էր դարձել, և ամբողջ Իսրայելն իր հայացքը դարձրել էր դեպի ինձ, որ ես թագավորեի, բայց թագավորությունը շուռ եկավ ինձնից և անցավ իմ եղբորը, որովհետև Տերը տվեց նրան։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Նա էլ ասեց. Դու գիտես որ թագաւորութիւնը իմն էր դառել, եւ բոլոր Իսրայէլն իրանց երեսը դէպի ինձ էին դարձրել որ ես թագաւորեմ, բայց թագաւորութիւնը շուռ տուաւ եւ դառաւ իմ եղբօրը. Որովհետեւ Տէրիցը եղաւ նորան։
Armenian Eastern Bible 1994
Բերսաբէէն ասաց. «Խօսի՛ր»։ Ադոնիան ասաց նրան. «Դու ինքդ էլ գիտես, թէ իմն էր թագաւորութիւնը, եւ ամբողջ Իսրայէլն իր
Armenian NEA
Ադոնիան ասաց նրան. «Դու ինքդ էլ գիտես, որ իմն էր թագավորությունը, և ամբողջ Իսրայելն իր հայացքն ինձ էր ուղղել որպես թագավորի, սակայն ոչ թե ես արժանացա թագավորության, այլ իմ եղբայրը, քանզի Աստծուց տրվեց նրան։