1 Kings 2:30 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Բանիան Տէրոջը խորանը Յովաբին գնաց ու անոր ըսաւ. «Թագաւորը այսպէս կ’ըսէ. ‘Դուրս ելիր’»։ Անիկա ըսաւ. «Ո՛չ, ես հոս պիտի մեռնիմ»։ Բանիան թագաւորին պատմեց ու ըսաւ. «Յովաբ այսպէս ըսաւ ու ինծի այսպէս պատասխան տուաւ»։
Armenian 2018
Բանեան եկավ Տիրոջ վրանը և ասաց Հովաբին. «Թագավորն այսպես է ասում. “Դո՛ւրս եկ”»։ Իսկ նա ասաց. «Ո՛չ, ես այստեղ եմ մեռնելու»։ Եվ Բանեան այդ խոսքը փոխանցեց թագավորին՝ ասելով. «Հովաբն այսպես ասաց և ինձ այսպես պատասխանեց»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Բանեան Տիրոջ վրանը եկաւ եւ ասեց նորան. Այսպէս է ասում թագաւորը՝ դուրս եկ. Իսկ նա ասեց՝ Ոչ, ես այստեղ եմ մեռնելու. Եւ Բանեան ետ դարձրեց այս խօսքը թագաւորին՝ ասելով թէ Յովաբն այսպէս ասեց եւ ինձ այսպէս պատասխանեց,
Armenian Eastern Bible 1994
Յովիդայէի որդի Բանեան գնաց Տիրոջ վրանը, Յովաբի մօտ եւ ասաց նրան. «Այսպէս է կարգադրել արքան, ելի՛ր այդտեղից»։ Յովաբն
Armenian NEA
Հովիդայեի որդի Բանեան գնաց Տիրոջ խորանը՝ Հովաբի մոտ, և ասաց նրան. «Այսպես է կարգադրել արքան. ելի՛ր այդտեղից»։ Հովաբն ասաց. «Չեմ ելնի, քանզի այստեղ էլ պիտի մեռնեմ»։ Հովիդայեի որդի Բանեան վերադարձավ ու արքային հայտնեց, թե ի՛նչ է ասել Հովաբը և ի՛նչ պատասխան է տվել իրեն։