1 Kings 2:44 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Թագաւորը Սեմէիին ըսաւ. «Դուն իմ հօրս Դաւիթին դէմ քու ըրած բոլոր չարութիւնդ գիտես, որուն քու սիրտդ ալ կը վկայէ՝ ՝. ուստի Տէրը քու չարութիւնդ քու գլուխդ պիտի դարձնէ.
Armenian 2018
Եվ թագավորն ասաց Սեմեիին. «Հիմա իմացի՛ր, որ այն ամբողջ չարությունը, որ քո սիրտը գիտի, և դու արել ես իմ հորը՝ Դավթին, Տերը քո չարիքները թափելու է քո գլխին։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ թագաւորն ասեց Սեմէիին. Հիմա գիտենաս, որ քո սրտի իմացած բոլոր չարութիւնը, որ իմ հօր Դաւիթին արել ես, Տէրը քո չարութիւնը քո գլխին է դարձնում։
Armenian Eastern Bible 1994
Արքան ասաց Սեմէիին. «Դու ինքդ գիտես քո սրտի չարութիւնը, որ արել ես իմ հայր Դաւթի նկատմամբ։
Armenian NEA
Արքան ասաց Սեմեիին. «Դու ինքդ գիտես քո սրտի չարությունը, որ արել ես իմ հայր Դավթի նկատմամբ։