1 Kings 2:7 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Բայց Գաղաադացի Բերզելիի որդիներուն ողորմութիւն ըրէ՛ ու քու սեղանէդ ուտողներուն հետ թող ըլլան. քանզի երբ քու եղբօրդ Աբիսողոմին երեսէն փախայ, ինծի մօտեցան։
Armenian 2018
Բայց գաղաադացի Բերզելիի որդիներին բարությո՛ւն արա, որ լինեն քո սեղանից ուտողների հետ, որովհետև նրանք ինձ հետ այդպես վարվեցին, երբ ես փախչում էի քո եղբայր Աբիսողոմից։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Բայց Գաղաադացի Բերզելիի որդկանցը ողորմութիւն անես, որ քո սեղանի վերայ ուտողների հետ լինեն, որովհետեւ ինձ այնպէս մօտեցան քո եղբայր Աբիսողոմի երեսից փախչելիս։
Armenian Eastern Bible 1994
Գաղաադացի Բերզելիի որդիներին ողորմութի՛ւն արա, նրանք թող քո սեղանից ուտողների հետ լինեն, որովհետեւ նրանք ինձ աջակից
Armenian NEA
Գաղաադացի Բերզելիի որդիներին ողորմությո՛ւն արա, նրանք թող քո սեղանից ուտողների մեջ լինեն, որովհետև նրանք ինձ աջակից եղան, երբ ես փախչում էի քո եղբայր Աբեսաղոմից։