1 Kings 20:11 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Իսրայէլի թագաւորը պատասխան տուաւ ու ըսաւ. « Անոր այսպէս ըսէ՛ք. ‘ Իր զէնքը մէջքը կապողը զանիկա մէջքէն հանողի պէս չպարծի’»
Armenian 2018
Իսրայելի թագավորը պատասխանեց և ասաց. «Ասացե՛ք. թող սուրը մեջքին կապողը չպարծենա սուրն արձակողի նման»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Իսրայէլի թագաւորը պատասխանեց եւ ասեց. Ասեցէք. Թող չպարծենայ գօտին կապողը իբրեւ լուծողը։
Armenian Eastern Bible 1994
Իսրայէլի արքան պատասխան տուեց ու ասաց. «Շա՜տ եղաւ, թող կուզիկը չպարծենայ ուղիղ կանգնողի նման»։
Armenian NEA
Իսրայելի արքան պատասխան տվեց ու ասաց. «Շա՜տ եղավ, թող կուզիկը չպարծենա ուղիղ կանգնողի նման»։