1 Kings 20:12 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Ու Բենադադ իրեն հետ եկող թագաւորներուն հետ վրաններու մէջ կը խմէր։ Այս խօսքը լսածին պէս իր ծառաներուն ըսաւ. « Պատերազմի շարուեցէ՛ք»։ Քաղաքին դէմ պատերազմի շարուեցան։
Armenian 2018
Եվ հենց որ նա լսեց այդ խոսքը, երբ ինքը և թագավորները խմում էին վրաններում, իսկույն ասաց իր ծառաներին. «Շարվեցե՛ք». և նրանք շարվեցին քաղաքի դեմ։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ եղաւ հէնց որ նա լսեց այս խօսքը, երբոր ինքը եւ թագաւորները խմում էին վրաններումը, իսկոյն ասեց իր ծառաներին. Շարուեցէք. Եւ նորանք շարուեցան քաղաքի դէմ։
Armenian Eastern Bible 1994
Նա այս պատասխան խօսքերը լսեց, երբ որ բոլոր թագաւորների հետ վրաններում գինարբուքի մէջ էր։ Նա ասաց իր ծառաներին.
Armenian NEA
Ադերի որդին այս պատասխան խոսքերը լսեց, երբ որ բոլոր թագավորների հետ վրաններում գինարբուքի մեջ էր։ Նա ասաց իր ծառաներին. «Պաշարե՛ք»։ Եվ քաղաքը պաշարեցին։