1 Kings 20:25 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Եւ դուն քեզմէ կորսուած զօրքին չափ զօրք ու ձիերուն չափ ձիեր ու կառքերուն չափ կառքեր պատրաստէ քեզի։ Եթէ անոնց հետ դաշտի մէջ պատերազմինք, անտարակոյս անոնց կը յաղթենք»։ Անիկա անոնց խօսքին մտիկ ընելով՝ այնպէս ըրաւ։
Armenian 2018
Եվ քեզ համար այնքան զո՛րք հավաքիր, որքան որ կորցրել ես, և ձիեր, որքան ձիեր ես ունեցել, և կառքեր, որքան կառքեր ես ունեցել, և մենք կպատերազմենք նրանց դեմ դաշտում և մենք, անշուշտ, կհաղթենք նրանց». նա լսեց նրանց խոսքը և այդպես էլ արեց։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ այնքան զօրք ժողովիր քեզ համար որքան որ քեզանից կորաւ, եւ ձիերի չափ ձիեր եւ կառքերի չափ կառքեր, եւ մենք պատերազմենք նորանց հետ դաշտումը, եւ մենք անշուշտ կյաղթենք նորանց. Եւ նա լսեց նորանց խօսքին եւ այնպէս արաւ։
Armenian Eastern Bible 1994
Քո կորցրած զօրքերի փոխարէն զօրքեր կը տանք, երիվարների փոխարէն՝ երիվարներ, մարտակառքերի փոխարէն՝ մարտակառքեր. նրանց
Armenian NEA
Քո կորցրած զորքերի փոխարեն զորքեր կտանք, երիվարների փոխարեն՝ երիվարներ, մարտակառքերի փոխարեն՝ մարտակառքեր. նրանց դեմ պատերազմենք հարթ վայրում ու հաղթենք»։ Նա անսաց նրանց խոսքերին և այդպես էլ արեց։