1 Kings 20:28 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Աստուծոյ մարդը եկաւ ու Իսրայէլի թագաւորին հետ խօսեցաւ ու ըսաւ. «Տէրը այսպէս կ’ըսէ. ‘Որովհետեւ Ասորիները ըսին թէ «Եհովա լեռներու Աստուած է ու հովիտներու Աստուած չէ», ասոր համար բոլոր այս մեծ բազմութիւնը քու ձեռքդ պիտի մատնեմ, որպէս զի գիտնաք թէ ես եմ Տէրը’»։
Armenian 2018
Եվ Աստծու մարդը մոտեցավ և ասաց Իսրայելի թագավորին. «Այսպես է ասում Տերը. “Որովհետև ասորիներն ասում են, թե Տերը սարերի Աստված է և ոչ թե հովիտների Աստված է նա, դրա համար էլ այս մեծ բանակը քո ձեռքն եմ մատնելու, որ դուք գիտենաք, թե Տերը ես եմ”»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Աստուծոյ մարդը մօտեցաւ եւ ասեց Իսրայէլի թագաւորին թէ Այսպէս է ասում Տէրը. Որովհետեւ Ասորիներն ասում են թէ Եհովան սարերի Աստուած է եւ ոչ թէ հովիտների Աստուած է նա. Վասն որոյ այս մեծ ամբոխը քո ձեռքն եմ մատնելու, որ դուք գիտենաք թէ Եհովան ես եմ։
Armenian Eastern Bible 1994
Աստծու մարդը մօտենալով Իսրայէլի արքային՝ ասաց. «Այսպէս է ասում Տէրը. «Քանի որ ասորիներն ասացին, թէ՝ Աստուած լեռների
Armenian NEA
Աստծու մարդը մոտեցավ Իսրայելի արքային և ասաց. «Այսպես է ասում Տերը. “Քանի որ ասորիներն ասացին՝ Տերը լեռների Աստված է և ոչ թե դաշտերի Աստված, նա այդ մեծ զորքը քո ձեռքն է հանձնելու, որպեսզի համոզվեն, որ ես եմ Տերը”»։