1 Kings 21:11 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Անոր քաղաքակիցները եւ քաղաքին մէջ բնակող ծերերն ու ազնուականները, Յեզրայէլին իրենց ապսպրածին պէս ըրին, ինչպէս անոր ղրկած նամակներուն մէջ գրուած էր։
Armenian 2018
Եվ նրա քաղաքի մարդիկ՝ այդ ծերերն ու ազնվականները, որոնք բնակվում էին նրա քաղաքում, արեցին այնպես, ինչպես որ Հեզաբելը հրաման էր ուղարկել նրանց, ինչպես որ գրել էր նրանց ուղարկած իր նամակներում։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ նորա քաղաքի մարդիկը՝ այն ծերերը եւ ազատականները, որ նորա քաղաքումը բնակվում էին, արին այնպէս ինչպէս որ Յեզաբէլը նորանց հրաման էր ուղարկել, ինչպէս որ գրել էր իր նորանց ուղարկած նամակներումը։
Armenian Eastern Bible 1994
Այդ քաղաքում բնակուող ծերերն ու ազատները արեցին այնպէս, ինչպէս որ գրուած էր Յեզաբէլի՝ նրանց ուղարկած
Armenian NEA
Այդ քաղաքում բնակվող ծերերն ու ազատները արեցին այնպես, ինչպես որ գրված էր Հեզաբելի՝ նրանց ուղարկած նամակներում։