1 Kings 21:2 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Աքաաբ Նաբովթին հետ խօսեցաւ ու ըսաւ. «Քու այգիդ ինծի տուր, որպէս զի ինծի բանջարի պարտէզ ընեմ, քանզի իմ տանս մօտ է եւ անոր տեղ անկէ աղէկ այգի մը տամ քեզի կամ եթէ կ’ուզես՝ անոր գինը ստակով վճարեմ քեզի»։
Armenian 2018
Եվ Աքաաբը խոսեց Նաբովթի հետ և ասաց. «Քո այգին ի՛նձ տուր, որ ինձ համար կանաչեղենի պարտեզ լինի, որովհետև այն իմ տան մոտ է, և ես նրա փոխարեն նրանից լավ մի այգի կտամ քեզ, կամ եթե հաճելի է թվում քեզ, ինչ նրա գինն է, փող կտամ»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Աքաաբը խօսեց Նաբովթի հետ եւ ասեց. Տուր ինձ քո այգին, որ ինձ համար կանաչեղէնի պարտէզ լինի, որովհետեւ նա մօտիկ է իմ տան կշտին, եւ ես քեզ մի այգի տամ նորա տեղ նորանից լաւ. Եթէ հաճելի է քո աչքին, քեզ նորա գինը արծաթ տամ։
Armenian Eastern Bible 1994
Արքան Նաբոթին ասաց. «Ի՛նձ տուր քո այգին, որ ինձ համար բանջարանոց դառնայ, որովհետեւ այն իմ տան մօտ է։ Դրա փոխարէն
Armenian NEA
Արքան Նաբոթին ասաց. «Ի՛նձ տուր քո այգին, որ ինձ համար բանջարանոց դառնա, որովհետև այն իմ տան մոտ է։ Դրա փոխարեն դրանից ավելի լավ այգի կտամ քեզ, և եթե կամենաս, այգու արժեքը արծաթով կվճարեմ, և սա ինձ համար բանջարանոց կլինի»։