1 Kings 21:6 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Անիկա ըսաւ անոր. «Վասն զի Յեզրայելացի Նաբովթին հետ խօսեցայ ու անոր ըսի. ‘Քու այգիդ ինծի ստակով տուր կամ եթէ կ’ուզես, անոր տեղ քեզի ուրիշ այգի մը տամ’. բայց անիկա ‘Իմ այգիս քեզի չեմ տար’, ըսաւ»։
Armenian 2018
Եվ Աքաաբն ասաց նրան, թե՝ «Ես խոսեցի հեզրայելացի Նաբովթի հետ և ասացի նրան. “Այգիդ փողով տո՛ւր ինձ, կամ եթե հաճելի է քեզ, ես քեզ նրա փոխարեն մի այգի կտամ”. բայց նա ասաց. “Ես իմ այգին քեզ չեմ տա”»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Աքաաբն ասեց նորան թէ Ես խօսեցի Յեզրայէլացի Նաբովթի հետ եւ ասեցի նորան՝ Այգիդ փողով տուր ինձ, կամ եթէ դու հաճես՝ ես քեզ նորա տեղ մի այգի տամ. Բայց նա ասեց. Ես իմ այգին քեզ չեմ տալ։
Armenian Eastern Bible 1994
Աքաաբն ասաց. «Յեզրայէլացի Նաբոթին ասացի. «Ինձ տուր քո այգին արծաթի դիմաց եւ եթէ չուզենաս, դրա փոխարէն քեզ ուրիշ
Armenian NEA
Աքաաբն ասաց. «Հեզրայելացի Նաբոթին ասացի. “Ի՛նձ տուր քո այգին արծաթի դիմաց և եթե չուզենաս, դրա փոխարեն քեզ ուրիշ այգի կտամ”, իսկ նա ասաց՝ “Իմ հայրերի ժառանգությունը քեզ չեմ տա”»։