1 Kings 22:13 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Միքիան կանչելու գացող մարդը խօսեցաւ անոր՝ ըսելով. «Ահա բոլոր մարգարէները մէկ բերնով թագաւորին համար բարութիւն գուշակեցին. թող քու խօսքդ ալ անոնց մէկուն խօսքին պէս ըլլայ ու բարութիւն գուշակէ»։
Armenian 2018
Եվ այն պատգամավորը, որ գնացել էր Միքիային կանչելու, նրան այսպես ասաց. «Ահա մարգարեները միաբերան նպաստավոր են խոսում թագավորի համար. թող քո խոսքն էլ նրանցից մեկի խոսքի պես լինի, և դո՛ւ էլ նպաստավոր խոսիր»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ այն պատգամաւորները, որ գնացել էր Միքիային կանչելու, նորան այսպէս ասեց. Ահա մարգարէները միաբերան բարի են խօսում թագաւորի համար. Թող քո խօսքերն էլ նորանցից մէկինի պէս լինեն, եւ բարի խօսիր։
Armenian Eastern Bible 1994
Սուրհանդակը, որ գնացել էր Միքիային կանչելու, նրան ասաց. «Ահաւասիկ բոլոր մարգարէները միաբերան բարի բան են գուշակում
Armenian NEA
Սուրհանդակը, որ գնացել էր Միքիային կանչելու, նրան ասաց. «Ահավասիկ բոլոր մարգարեները միաբերան բարի բան են գուշակում արքայի համար։ Արդ, քո խոսքն էլ թող նրանց ասածին համահունչ լինի, դո՛ւ էլ բարի բան գուշակիր»։