1 Kings 22:39 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Աքաաբին մնացորդ պատմութիւնն ու անոր բոլոր ըրածը եւ փղոսկրով շինած տունն ու բոլոր շինած քաղաքները ահա Իսրայէլի թագաւորներուն յիշատակներու գրքին մէջ գրուած են։
Armenian 2018
Աքաաբի մնացած գործերի մասին և նրա բոլոր արածների, փղոսկրով շինած նրա տան, նրա շինած բոլոր քաղաքների մասին գրված է Իսրայելի թագավորների Ժամանակագրության գրքում։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Աքաաբի գործերի մնացորդը եւ նորա բոլոր արածները, եւ նորա փղոսկրով շինած տունը եւ նորա շինած բոլոր քաղաքները, ահա նորանք գրուած են Իսրայէլի թագաւորների յիշատակաց գրքումը։
Armenian Eastern Bible 1994
Աքաաբի մնացած գործերը, նրա բոլոր արարքները, նրա կառուցած փղոսկրեայ տունը, կառուցապատած բոլոր քաղաքները՝ այս ամէնը
Armenian NEA
Աքաաբի մնացած գործերը, նրա բոլոր արարքները, նրա կառուցած փղոսկրյա տունը, կառուցած բոլոր քաղաքները՝ այս ամենը նկարագրված են Իսրայելի թագավորների ժամանակագրության մեջ։