1 Kings 22:40 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Աքաաբ իր հայրերուն հետ քնացաւ ու անոր տեղ անոր որդին Ոքոզիա թագաւոր եղաւ։
Armenian 2018
Աքաաբը ննջեց իր հայրերի հետ, և նրա որդի Օքոզիան թագավորեց նրա փոխարեն։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Աքաաբը ննջեց իր հայրերի հետ. Եւ նորա որդի Ոքոզիան թագաւորեց նորա տեղ։
Armenian Eastern Bible 1994
Աքաաբը գնաց իր նախնիների գիրկը, եւ նրա փոխարէն թագաւորեց իր որդին՝ Օքոզիան, իսկ Յուդայի երկրի վրայ թագաւորում էր
Armenian NEA
Աքաաբը գնաց իր նախնիների մոտ, և նրա փոխարեն թագավորեց իր որդին՝ Օքոզիան, իսկ Հուդայի երկրի վրա թագավորում էր Ասայի որդի Հովսափատը։