1 Kings 3:23 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Այն ատեն թագաւորը ըսաւ. «Ասիկա կ’ըսէ՝ ‘Իմ տղաս այս ողջ եղողն է ու մեռածը քու տղադ է’ ու անիկա կ’ըսէ՝ ‘Ո՛չ, հապա մեռածը քու տղադ է ու ողջ եղողը իմ տղաս է’»։
Armenian 2018
Եվ թագավորն ասաց. «Դու ասում ես. “Այս կենդանի տղան իմն է, քո տղան մեռածն է”, դու էլ ասում ես. “Ո՛չ, քո տղան մեռածն է, իսկ կենդանի տղան իմն է”»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ թագաւորն ասեց. Սա ասում է. Այս ողջը իմ տղան է, եւ քո տղան մեռածն է. Իսկ նա ասում է. Ոչ, այլ քո տղան մեռածն է ու իմ տղան ողջն է։
Armenian Eastern Bible 1994
Այսպէս վիճեցին արքայի առջեւ։ Արքան ասաց նրանց. «Դու ասում ես, թէ՝ «Այս կենդանին է իմ որդին, մեռածը նրա որդին է»,
Armenian NEA
Այսպես վիճեցին արքայի առջև։ Արքան նրանց ասաց. «Դու ասում ես՝ “Այս կենդանին է իմ որդին, մեռածը՝ նրա որդին է”, իսկ դու էլ ասում ես՝ “Ո՛չ, մեռածը քո որդին է, կենդանին իմ որդին է”»։