1 Kings 3:6 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Սողոմոն ըսաւ. «Դուն քու ծառայիդ, իմ հօրս Դաւիթին մեծ ողորմութիւն ըրիր, քանզի անիկա քու առջեւդ ճշմարտութեամբ, արդարութեամբ եւ ուղիղ սրտով քալեց քեզի հանդէպ ու անոր՝ այս մեծ ու ամուր սէրը պահեցիր ու իր աթոռը նստող որդի մը տուիր անոր։
Armenian 2018
Եվ Սողոմոնն ասաց. «Դու մեծ ողորմածություն արեցիր իմ հայր Դավթին՝ քո ծառային, և նա հավատարմությամբ ու արդարությամբ և անկեղծ սրտով ընթացավ քո առաջ՝ քեզ հետ, և դու քո այդ մեծ ողորմածությունը պահեցիր նրա համար և նրան մի որդի տվեցիր, և նա այսօր նստած է նրա աթոռին։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Սողոմոնն ասեց. Դու մեծ ողորմութիւն արիր իմ հայր Դաւիթին՝ քո ծառային, ինչպէս որ նա գնաց քո առաջին հաւատարմութեամբ եւ արդարութեամբ եւ սրտի ուղղութեամբ քեզ հետ. Եւ նորա համար պահեցիր այդ մեծ ողորմութիւնը եւ նորան մի որդի տուիր որ նստում է նորա աթոռի վերայ ինչպէս այսօր։
Armenian Eastern Bible 1994
Սողոմոնն ասաց. «Դու մեծ ողորմածութիւն արեցիր իմ հայր Դաւթին, եւ նա էլ քեզ հետ, քո առջեւից ընթացաւ ճշմարտութեամբ,
Armenian NEA
Սողոմոնն ասաց. «Դու մեծ ողորմություն արեցիր իմ հայր Դավթին, և նա քո առջև ընթացավ ճշմարտությամբ, արդարությամբ ու սրտի մաքրությամբ, և դու պահեցիր նրա համար այս մեծ ողորմությունը. նրա որդուն նստեցրիր նրա գահին, ինչպես որ այսօր է։