1 Kings 5:4 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Բայց հիմա իմ Տէր Աստուածս ամէն կողմանէ ինծի հանգստութիւն տուաւ, թշնամի չկայ ու ձախորդ պատահար մը չկայ։
Armenian 2018
Բայց հիմա իմ Տեր Աստվածն ինձ հանգստություն է տվել բոլոր կողմերից. ո՛չ հակառակորդ կա և ո՛չ էլ ձախորդ պատահար։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ հիմա իմ Տէր Աստուածն ինձ հանգստութիւն է տուել իմ շրջակայքից. Ոչ հակառակորդ կայ եւ ոչ ձախորդ պատահար կայ։
Armenian Eastern Bible 1994
Արդ, իմ Տէր Աստուածն ինձ հանգիստ է տուել, եւ շրջապատում չկայ ո՛չ դաւադիր, ո՛չ չար պատահար։
Armenian NEA
քանզի նա իշխում էր գետից այն կողմ գտնվող բոլոր երկրների վրա՝ Թափսայից մինչև Գազա, գետի այն կողմում եղած բոլոր թագավորությունների վրա։ Խաղաղություն էր տիրում նրա երկրում ու շրջակա բոլոր կողմերում։ Սողոմոնի իշխանության օրոք Հուդայում և Իսրայելում, Դանից մինչև Բերսաբեե, մարդիկ իրենց որթատունկերի ու թզենիների տակ ապահով կյանք էին վարում, ուտում ու խմում։ Սողոմոնն ուներ քառասուն հազար լծկան մատակ ձիեր և տասներկու հազար երիվարներ։ Գործակալները Սողոմոն արքային ամեն ամիս պարեն էին մատակարարում. արքայի սեղանից ոչ մի բան չէր պակասում։ Որտեղ գտնվում էր արքան, ըստ յուրաքանչյուրի վրա դրված հարկի՝ այնտեղ էին բերում նաև գարի ու հարդ՝ նժույգների և լծկան ձիերի համար։