1 Kings 6:5 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Տանը պատին բոլորտիքը պատին կցուած դստիկոններ շինեց՝ թէ՛ տաճարին եւ թէ՛ դաբիրին բոլորտիքը եւ այսպէս շուրջանակի սենեակներ շինեց։
Armenian 2018
Տաճարի դրսի պատի շուրջը՝ պատին հենված, հարկեր ունեցող կառույց շինեց, որը թե՛ տաճարի, թե՛ սրբարանի շուրջն էր, և դրանք կողմնակի սենյակներ դարձրեց։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ տան պատի վերայ պատուար շինեց շուրջանակի, տան պատերի վերայ շուրջանակի, տաճարին էլ դաբիրին էլ. Եւ խուցեր շինեց շուրջանակի։
Armenian Eastern Bible 1994
Նա տան պատից դուրս, տան պատերի երկայնքով, տաճարի ու սրբարանի շուրջը պատուար շինեց, չորս կողմը սենեակներ կառուցեց։
Armenian NEA
Նա տաճարի և սրբարանի արտաքին պատերին կից չորս կողմից պատվարներ կառուցեց և շուրջանակի սենյակներ շինեց։