1 Kings 6:6 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Վարի կարգին լայնութիւնը՝ հինգ կանգուն ու միջին կարգին լայնութիւնը՝ վեց կանգուն ու երրորդին լայնութիւնը եօթը կանգուն էր. քանզի դուրսէն տանը բոլորտիքը միջոցներ ձգեց գերանները հեծցնելու համար, որպէս զի տանը պատին մէջ չմտնեն։
Armenian 2018
Ներքևի հարկի լայնությունը հինգ կանգուն էր, միջինի լայնությունը՝ վեց կանգուն, երրորդի լայնությունը՝ յոթ կանգուն, տաճարի պատը դրսից յուրաքանչյուր հարկի համար միջոցներ թողեց, որ գերանները պատի մեջ մտնեն։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Ներքեւի պատուարի լայնութիւնը հինգ կանգուն, եւ միջինի լայնութիւնը վեց կանգուն, եւ երրորդինի լայնութիւնը եօթը կանգուն. Որովհետեւ տան համար միջոցներ թողեց շուրջանակի դուրսիցը, որպէս զի տանը պատերին չդիպչեն։
Armenian Eastern Bible 1994
Ներքին յարկը հինգ կանգուն լայնութիւն ունէր, միջինը՝ վեց կանգուն լայնութիւն, իսկ երրորդը՝ եօթը կանգուն լայնութիւն,
Armenian NEA
Ներքին հարկը հինգ կանգուն լայնություն ուներ, միջինը՝ վեց կանգուն լայնություն, իսկ երրորդը՝ յոթ կանգուն լայնություն։ Նա տաճարի շուրջը տարածություն թողեց, որպեսզի տաճարի պատերին չդիպչեն։