1 Kings 7:16 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Սիւներուն գլուխը դնելու համար պղնձէ երկու խոյակ ձուլեց։ Մէկ խոյակին բարձրութիւնը հինգ կանգուն ու միւս խոյակին բարձրութիւնը հինգ կանգուն էր։
Armenian 2018
Եվ ձուլածո պղնձից երկու խոյակ շինեց սյուների գլխին դնելու համար. մեկ խոյակի բարձրությունը՝ հինգ կանգուն և մյուս խոյակի բարձրությունը՝ հինգ կանգուն։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ երկու խոյակ շինեց սիւների գլխին դնելու համար՝ ձուլածոյ պղնձից. Մէկ խոյակի բարձրութիւնը հինգ կանգուն, եւ միւս խոյակի բարձրութիւնը հինգ կանգուն։
Armenian Eastern Bible 1994
Նա երկու խոյակ պատրաստեց, որոնք պէտք է դրուէին պղնձաձոյլ սիւների վրայ, նրանց գլխին։ Մի խոյակի բարձրութիւնը հինգ
Armenian NEA
Նա պղնձաձույլ երկու խոյակ պատրաստեց, որոնք պետք է դրվեին սյուների գլխին։ Մի խոյակի բարձրությունը հինգ կանգուն էր, երկրորդ խոյակի բարձրությունը նույնպես հինգ կանգուն էր։