1 Kings 7:42 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Ու երկու ցանցակերպ զարդերուն չորս հարիւր նուռերը, այսինքն սիւներուն վրայի խոյակներուն երկու գունտերը ծածկելու համար՝ ամէն մէկ ցանցակերպ զարդին վրայ երկու կարգ նուռեր։
Armenian 2018
Եվ չորս հարյուր նռները՝ այդ երկու ցանցերի համար, երկու շարք նռները՝ մեկ ցանցի համար, որ ծածկեին գնդաձև այն երկու խոյակները, որոնք սյուների վրա էին,
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ չորս հարիւր նռները այն երկու ցանցերի համար՝ երկու կարգ նռներ մէկ ցանցի համար, որ ծածկէր այն երկու գունտ խոյակները, որ սիւների դէմ են.
Armenian Eastern Bible 1994
երկու ցանցերի չորս հարիւր նռնաձեւ զարդերը, երկու շարք նռնաձեւ քանդակներ ամէն մի վանդակին, որոնցով պէտք է ծածկէին
Armenian NEA
երկու ցանցերի չորս հարյուր նռնաձև զարդերը, երկու շարք նռնաձև քանդակներ ամեն մի վանդակացանցին, որոնցով պետք է ծածկեին երկու սյուների վրա եղած երկու խոյակները։