1 Kings 7:49 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Եւ դաբիրին առջեւի զուտ ոսկիէ աշտանակները, որոնց հինգը աջ կողմն էին ու հինգը ձախ կողմը եւ ոսկիէ ծաղիկներն ու ճրագները եւ ունելիները,
Armenian 2018
մաքուր ոսկուց էին ճրագակալները՝ սրբարանի առջև, հինգը՝ աջ կողմից, և հինգը՝ ձախ կողմից, ոսկուց էին և ծաղիկները, ճրագները և ունելիները։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ ճրագակալները՝ հինգը աջ կողմից եւ հինգը ձախ կողմից դաբիրի առաջին՝ մաքուր ոսկիից, եւ ծաղիկները եւ ճրագները եւ ունելիները՝ ոսկիից։
Armenian Eastern Bible 1994
մաքուր ոսկուց պատրաստուած աշտանակները, որոնցից հինգը դրուած էր սրբարանի դիմաց՝ աջ կողմում, եւ հինգը՝ ձախ կողմում,
Armenian NEA
մաքուր ոսկուց պատրաստված աշտանակները, որոնցից հինգը դրված էր սրբարանի դիմաց՝ աջ կողմում, և հինգը՝ ձախ կողմում, ոսկե մոմակալները, ճրագակալները, մոմ կտրելու մկրատները,