1 Kings 7:8 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Իր բնակարանը, որ սրահին ետեւի գաւիթին մէջ էր, միւս սրահներուն նման շինած էր։ Եւ Փարաւոնին աղջկան համար ալ, որ Սողոմոն իրեն կին առեր էր, այս սրահին պէս տուն մը շինեց։
Armenian 2018
Եվ իր տունը, որտեղ նա բնակվում էր, մյուս գավթում, որ սրահի հետևում էր, նման էր այս կառույցին. և այս սրահի նման մի տուն շինեց փարավոնի աղջկա համար, որին Սողոմոնը կնության էր առել։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ նորա տունը, ուր որ նա բնակվում էր միւս գաւիթում՝ սրահի ներսումը, այս շէնքի նման էր. Եւ այս սրահի պէս մի տուն շինեց Փարաւօնի աղջկան համար որին Սողոմոնն առել էր։
Armenian Eastern Bible 1994
Նրա տան մէջ, ուր բնակւում էր, կար նոյն ձեւով կառուցուած կամարակապ մի սրահ։ Փարաւոնի դստեր համար, որը Սողոմոնի կինն
Armenian NEA
Նրա տան մեջ, որտեղ բնակվում էր, նույն ձևով կառուցված կամարակապ մի սրահ կար։ Փարավոնի դստեր համար, որը Սողոմոնի կինն էր, նույն ձևով կամարակապ սրահ պատրաստեց։