1 Kings 8:47 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Բայց եթէ այն գերութեան երկրին մէջ զղջան ու դառնան եւ իրենց գերեվարներուն երկրին մէջ քեզի աղաչեն ու ըսեն՝ ‘Մեղք գործեցինք, անօրէնութիւն ու անիրաւութիւն ըրինք’
Armenian 2018
և եթե այն երկրում, ուր գերի են տարվել, զղջան իրենց սրտով, դառնան դեպի քեզ և աղերսեն այն երկրում, ուր գերության են տարվել և ասեն. “Մեղք գործեցինք, անօրենություն և անիրավություն արեցինք”,
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եթէ զղջան իրանց սրտովը այն երկրում ուր գերի են տարուել, եւ ետ դառնան ու դէպի քեզ աղերսեն իրանց գերութեան երկրումն ասելով. Մեղք գործեցինք, անօրէնութիւն եւ անիրաւութիւն արինք.
Armenian Eastern Bible 1994
եւ եթէ գերի տարուած երկրում զղջան իրենց հոգում, դառնան դէպի քեզ, աղաչեն քեզ գերութան երկրում եւ ասեն՝ «Մեղանչեցինք,
Armenian NEA
և եթե գերի տարված երկրում զղջան իրենց հոգում, դառնան դեպի քեզ, աղաչեն քեզ գերության երկրում և ասեն՝ “Մեղանչեցինք, անօրենություն ու անիրավություն գործեցինք”,