1 Kings 8:53 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Քանզի երկրի ժողովուրդներէն դուն զանոնք զատեցիր, որպէս զի քու ժառանգորդներդ ըլլան, ինչպէս քու ծառայիդ Մովսէսին միջոցով յայտնեցիր, երբ մեր հայրերը Եգիպտոսէն հանեցիր, ո՛վ Տէր Եհովա»։
Armenian 2018
որովհետև դու նրանց քեզ համար ժառանգություն ընտրեցիր բոլոր ազգերից, ինչպես ասել ես քո ծառա Մովսեսի միջոցով, երբ դու, ո՜վ Տեր Աստված, մեր հայրերին դուրս բերեցիր Եգիպտոսից»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Որովհետեւ դու նորանց քեզ համար ժառանգութիւն ջոկեցիր երկրի ամեն ազգերից, ինչպէս որ ասեցիր քո Մովսէս ծառայի ձեռովը, երբոր դու, ով Տէր Եհովայ, Եգիպտոսից մեր հայրերին դուրս բերիր։
Armenian Eastern Bible 1994
քանզի, դու ես նրանց քեզ համար ժառանգորդ ընտրել բոլոր ազգերի միջից, ինչպէս ասել ես քո ծառայ Մովսէսի միջոցով, երբ մեր
Armenian NEA
քանզի դու ես նրանց քեզ համար ժառանգորդ ընտրել բոլոր ազգերից, ինչպես ասել ես քո ծառա Մովսեսի միջոցով, երբ մեր հայրերին դուրս էիր բերում Եգիպտոսից, Տե՜ր, Տե՜ր»։ Երբ Սողոմոնն ավարտեց տան կառուցումը, իր կառուցած տան մասին ասաց. «Տերը երկնքում ճանաչեց արեգակը. ասաց, որ բնակվում է մեգի մեջ։ (Ինձ ասաց). “Կառուցի՛ր իմ տունը, վայելուչ տուն, որպեսզի բնակվեմ այդ նոր տաճարում”։ Ահա այս չէ՞ գրված Երգերի գրքում»։