1 Kings 8:58 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Եւ մեր սիրտը իրեն դարձնէ, որպէս զի իր բոլոր ճամբաներուն մէջ քալենք ու պահենք իր պատուիրանքները, կանոններն ու օրէնքները, որոնք մեր հայրերուն պատուիրեց։
Armenian 2018
և մեր սրտերը դարձնի դեպի իրեն, որ մենք գնանք նրա բոլոր ճանապարհներով և պահենք նրա պատվիրանները, կանոններն ու իրավունքները, որ պատվիրել է մեր հայրերին։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ մեր սիրտը դէպի իրան դարձնէ, որ գնանք նորա բոլոր ճանապարհներումը եւ պահենք նորա պատուէրները եւ հրամաններն ու իրաւունքները, որ հրամայեց մեր հայրերին։
Armenian Eastern Bible 1994
մեզ թող չլքի, այլ այնպէս առաջնորդի, որ մեր սրտերը նրանից չխոտորուեն, ընթանանք նրա նշած ճանապարհով, պահենք մեր
Armenian NEA
այլ այնպես առաջնորդի, որ մեր սրտերը նրանից չխոտորվեն, ընթանանք նրա նշած ճանապարհով, պահենք մեր հայրերին տված նրա բոլոր պատվիրանները, նրա հրամանները, նրա օրենքները։