1 Kings 9:5 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Այն ատեն քու թագաւորութեանդ աթոռը Իսրայէլի վրայ յաւիտեան պիտի հաստատեմ, ինչպէս քու հօրդ Դաւիթին խոստացայ՝ ըսելով. ‘Իսրայէլի աթոռին վրայ քեզմէ մարդ պակաս պիտի չըլլայ’։
Armenian 2018
այն ժամանակ հավիտյան կհաստատեմ քո թագավորության աթոռն Իսրայելի վրա, ինչպես ասել եմ քո հայր Դավթին, թե՝ “Քեզ համար մարդ չի պակասի Իսրայելի աթոռի վրա”։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Այն ժամանակ կհաստատեմ քո թագաւորութեան աթոռը Իսրայէլի վերայ յաւիտեան ինչպէս որ ասել եմ քո հայր Դաւիթին թէ Քեզ համար մարդ պակաս չի լինիլ Իսրայէլի աթոռի վերայից։
Armenian Eastern Bible 1994
ապա քո աթոռը Իսրայէլի վրայ յաւիտեան կանգուն կը պահեմ, ինչպէս խոստացել եմ քո հայր Դաւթին՝ ասելով, թէ՝ «Քո տոհմից
Armenian NEA
ապա քո թագավորության աթոռն Իսրայելի վրա հավիտյան կանգուն կպահեմ, ինչպես խոստացել եմ քո հայր Դավթին՝ ասելով՝ “Քո տոհմից առաջնորդ չի պակասելու Իսրայելի գահի վրա”։