1 Peter 3:21 — Compare Translations
7 translations compared side by side
Armenian 1853
Որ մեզ ալ՝ այն օրինակին պէս՝ մկրտութիւնը հիմա կ’ապրեցնէ, (ո՛չ թէ մարմնին աղտը մէկդի ձգելը, հապա բարի խղճմտանքին վկայութիւնը առ Աստուած,) Յիսուս Քրիստոսին յարութիւնովը.
Armenian 2017
որ մեզ ալ՝ այն օրինակին պէս՝ մկրտութիւնը հիմա կ’ապրեցնէ, (ո՛չ թէ մարմնին աղտը մէկդի ձգելը, հապա բարի խղճմտանքին վկայութիւնը առ Աստուած), Յիսուս Քրիստոսին յարութիւնովը.
Armenian 2018
Դրա օրինակը մկրտությունն է, որ այժմ էլ մեզ փրկում է՝ ոչ թե մարմնի կեղտը հեռացնելով, այլ վկայելով Աստծու ճիշտ գիտակցումը Հիսուս Քրիստոսի հարությամբ.
Armenian 2019
Ատոր ճշմարիտ պատկերն է այժմ մկրտութիւնը, որ ձեզ կը փրկէ՝ ո՛չ թէ մարմնական աղտը սրբելով, այլ՝ մարդս մաքուր խղճմտանքով Աստուծոյ ընծայելով, Յիսուս Քրիստոսի յարութեամբը,
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Որի օրինակն այսինքն մկրտութիւնը մեզ էլ հիմա ապրեցնում է, ոչ թէ մարմնի աղտը դէն գցելով, այլ բարի խղճմտանքի վկայութիւնը առ Աստուած, Յիսուս Քրիստոսի յարութիւնովը։
Armenian NEA
Ըստ նույն օրինակի՝ այժմ փրկում է մկրտությունը (ոչ թե մարմնի կեղտը հեռացնելու համար, այլ որպես մաքուր խղճով հանձնառություն առ Աստված) Հիսուս Քրիստոսի հարության միջոցով։
Armenian Western NT 1994?
Անոր կրկնատիպը եղող մկրտութիւնն ալ հիմա կը փրկէ մեզ, (ո՛չ թէ մարմինին աղտը լքելը, հապա Աստուծոյ հանդէպ բարի խղճմտանքի մը յանձնառութիւնը,) Յիսուս Քրիստոսի յարութեամբ: