1 Samuel 1:19 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Անոնք առաւօտուն կանուխ ելան ու Տէրոջը առջեւ երկրպագութիւն ըրին եւ Ռամա դարձան ու իրենց տունը գացին։ Եղկանա իր Աննա կնոջ մօտեցաւ եւ Տէրը զանիկա յիշեց։
Armenian 2018
Նրանք առավոտ կանուխ վեր կացան, երկրպագեցին Տիրոջ առաջ և վերադարձան Ռամա ու գնացին իրենց տուն։ Եղկանան մերձեցավ իր Աննա կնոջը, և Տերը հիշեց նրան։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ նորանք առաւօտը կանուխ վեր կացան եւ Տիրոջ առաջին երկրպագութիւն արին եւ ետ դառան Ռամա եւ գնացին իրանց տունը։ Եւ Եղկանան մօտեցաւ իր Աննա կնկան. Եւ Տէրը նորան յիշեց։
Armenian Eastern Bible 1994
Առաւօտ կանուխ նրանք երկրպագեցին Տիրոջը եւ գնացին իրենց ճանապարհով։ Եղկանան մտաւ Արիմաթէմում գտնուող իր տունը ու
Armenian NEA
Առավոտ կանուխ նրանք երկրպագեցին Տիրոջը և գնացին իրենց ճանապարհով։ Եղկանան մտավ Արիմաթեմում գտնվող իր տունն ու մերձեցավ իր կնոջը՝ Աննային։ Տերը հիշեց նրան,