1 Samuel 1:23 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Եւ այրը Եղկանա անոր ըսաւ. «Աչքերուդ հաճելի եղածը ըրէ՛. մինչեւ զանիկա կաթէն կտրես՝ նստէ՛. միայն թէ Տէրը իր խօսքը հաստատէ»։ Ուստի կինը նստաւ ու մինչեւ իր տղան կաթէն կտրելը զանիկա կը սնուցանէր։
Armenian 2018
Եվ նրա ամուսինը՝ Եղկանան, նրան ասաց. «Արա՛ այն, ինչ հաճելի է քո աչքին. նստի՛ր, մինչև նրան կտրես կաթից, միայն թե թող Տերը հաստատի իր խոսքը»։ Ուստի կինը նստեց և մինչև երեխային կաթից կտրելը սնում էր նրան։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ նորա այրը՝ Եղկանան նորան ասեց. Արա ինչ որ աչքերիդ հաճելի է, նստիր մինչեւ որ նորան կաթից կտրես. միայն թէ Տէրը հաստատէ իր խօսքը. Եւ կինը նստեց, եւ մինչեւ իր տղան կաթից կտրելը նորան սնուցանում էր։
Armenian Eastern Bible 1994
Նրա ամուսին Եղկանան նրան ասաց. «Արա՛ այնպէս, ինչպէս յարմար ես գտնում. նստի՛ր այստեղ մինչեւ նրան կտրես կրծքից։ Թող
Armenian NEA
Նրա ամուսին Եղկանան նրան ասաց. «Արա՛ այնպես, ինչպես հարմար ես գտնում. նստի՛ր այստեղ, մինչև նրան կտրես կրծքից։ Թող Տերը իրականացնի այն, ինչ ելավ քո բերանից»։ Կինը նստեց և կերակրեց իր որդուն մինչև նրան կրծքից կտրելը։