1 Samuel 1:3 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Այն մարդը տարուէ տարի իր քաղաքէն կ’ելլէր, որպէս զի Սելովի մէջ զօրութիւններու Տէրոջը երկրպագութիւն ու զոհ մատուցանէ։ Հոն Հեղիի երկու որդիները՝ Ոփնի ու Փենէհէս՝ Տէրոջը քահանաներն էին։
Armenian 2018
Այդ մարդն ամեն տարի իր քաղաքից ելնում էր Սելով՝ երկրպագելու և զոհ մատուցելու Զորությունների Տիրոջը. և Հեղիի երկու որդիները՝ Ոփնին և Փենեհեսը, այնտեղ Տիրոջ քահանաներն էին։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ այն մարդը տարուց տարի իր քաղաքիցը վեր էր գնում, որ Սելովի մէջ Զօրաց Տիրոջը երկրպագութիւն եւ զոհ մատուցանէ, եւ Հեղիի երկու որդիքը՝ Ոփնի եւ Փենէհէս այնտեղ Տիրոջ քահանաներն էին։
Armenian Eastern Bible 1994
Փեննանան ունէր որդիներ, իսկ Աննան որդի չունէր։ Այդ մարդը տարէցտարի ելնում էր իր Արիմաթէմ քաղաքից, գնում էր Սելով
Armenian NEA
Այդ մարդը տարեցտարի ելնում էր իր Արիմաթեմ քաղաքից, գնում էր Սելով՝ Տիրոջը՝ Զորությունների Աստծուն երկրպագելու և զոհ մատուցելու։ Այնտեղ Տիրոջ քահանաներն էին Հեղին և նրա երկու որդիները՝ Օփնին ու Փենեեսը։