1 Samuel 10:24 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Սամուէլ բոլոր ժողովուրդին ըսաւ. «Տէրոջը ընտրած մարդը տեսա՞ք, որ բոլոր ժողովուրդին մէջ անոր պէս չկայ»։ Բոլոր ժողովուրդը աղաղակեց ու ըսաւ. «Կեցցէ՜ արքայ»։
Armenian 2018
Եվ Սամուելն ամբողջ ժողովրդին ասաց. «Տեսա՞ք, Տերն ում է ընտրել. ամբողջ ժողովրդի մեջ նրա նմանը չկա»։ Եվ ամբողջ ժողովուրդն աղաղակեց ու ասաց. «Կեցցե՜ թագավորը»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Սամուէլը բոլոր ժողովրդին ասեց. Տեսա՞ք Տէրը որին է ընտրել. Որ բոլոր ժողովրդի մէջ նորա պէսը չկայ, եւ բոլոր ժողովուրդը աղաղակեց եւ ասեց. Կեցցէ՜ թագաւորը։
Armenian Eastern Bible 1994
Սամուէլն ասաց ամբողջ ժողովրդին. «Տեսա՞ք Տիրոջ ընտրած մարդուն, ձեր ամենքի մէջ նրա նմանը չկայ»։ Ամբողջ ժողովուրդը
Armenian NEA
Սամուելն ասաց ողջ ժողովրդին. «Տեսա՞ք Տիրոջ ընտրած մարդուն, ամենքիդ մեջ նրա նմանը չկա»։ Ամբողջ ժողովուրդը ճանաչեց նրան՝ ասելով. «Կեցցե՜ արքան»։